Պունիական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարթագենցիների դիրքավորուրմները Պունիական պատերազմների ժամանակ:

Պունիական պատերազմները մ․ թ․ ա․ 264-146, պատերազմներ Հռոմի և Կարթագենի միջև Միջերկրականում տիրապետություն հաստատելու համար։ Ներառում են երեք պատերազմ Հռոմի և Կարթագենի միջև սկսած մ.թ.ա. 264-ից մինչև մ. թ. ա. 146 թվականները [1] Դա այդ ժամանակների ամենամեծ պատերազմներն էին:[2]։

Անվանում[խմբագրել]

Անվանումն առաջացել է լատիներենից (պունիկյան, փյունիկյան, կարթագենական)։ Մինչ Պունիկյան պատերազմներ, կարթագենացիները տիրապետող էին Արմինե Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սիցիլիա) մեծ մասը, արևմտյան միջերկրածովյան առևտրի հեգեմոնիան։

Պունիական տերմինը գալիս է Լատիներեն Punicus բառից (կամ Poenicus), նշանակում է "Կարթագենյան", հղում կատարելով Կարթագենցիների փյունիկիացի նախնիներին:[3]

Պունիկյան պատերազմը (մ․ թ․ ա․ 264-241) մղվել է Սիկիլիային տիրելու համար և հիմնականում ընթացել է կղզու ափերի մոտ։ Հռոմեացիները Սյուլեի (մ․ թ․ ա․ 260), Էկնոմոսի (մ․ թ․ ա․ 256), Պանորմումի (մ․ թ․ ա․ 251), Էգատյան կղզիների (մ․ թ․ ա․ 241) մոտ պարտության են մատնել Կարթագենի նավատորմին։ Կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմը ստացել է Սիկիլիան (բացի Սիրակուսեից՝ իր շրջակայքով), Իտալիայի և Աիկիլիտյի միջև ընկած կղզիները, Կարթագենը պարտավորվել է 10 տարվա ընթացքում վճարել 3200 տաղանդ ռազմատուգանք։ մ․ թ․ ա․ 238 թվականին հռոմեացիները զավթել են Սարդինիան և Կորսիկան։ 11 Պունիկյան պատերազմ (մ․ թ․ ա․ 218-201)։ 237-219 թվականին Կարթագենին հաջողվել է ոչ միայն վերականգնել իր տնտեսական և ռազմական պոտենցիալը, այլև ընդլայնել իր տիրույթներն Իսպանիա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Chris Scarre, "The Wars with Carthage," The manawy Historical Atlas of Ancient Rome (London: Penguin Books, 1995), 24–25.
  2. Goldsworthy, The Punic Wars, p. 13
  3. Sidwell, Keith C; Jones, Peter V. (1997)։ The world of Rome: an introduction to Roman culture։ Cambridge University Press, 16։ ISBN 0521386004։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png