Պուբլիլիոս Սիրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուբլիլիոս Սիրոս (լատ.՝ Publilius կամ Publius Syrus), մ.թ.ա. առաջին դարում ապրած հռոմեացի բանաստեղծ, ծնունդով Ասորիքից: Որպես ստրուկ բերվել է Հռոմ, որտեղ և հետագայում ազատություն է ստացել: Գրել է մի շարք միմեր / բեմականացման համար նախատեսված մանրապատումներ/, որոնցից հետագայում առանձնացվել և հրատարակվել են խրատական բնույթի ասացվածքներ: Ասացվածքների այդ ժողովածուն մեծ ժողովրդականություն էր վայելում հնում և միջին դարերում:

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝