Պորտ-օ-Պրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պորտ օ Պրենսից)
Քաղաք
Պորտ-օ-Պրենս
Port-au-Prince
Զինանշան

ԵրկիրՀայիթի Հայիթի
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումQ47364624?, Martissant? և Q47365047?
Հիմնադրված է1749 թ.
Մակերես36,04 կմ²
ԲԾՄ98 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն1․234․742 մարդ (2015)
Խտություն53,000 մարդ/կմ²
Ագլոմերացիա2,896,386
Ժամային գոտիUTC-5
Փոստային դասիչHT6110
Պորտ-օ-Պրենս (Հայիթիի Հանրապետություն)##
Պորտ-օ-Պրենս (Հայիթիի Հանրապետություն)

Պորտ-օ-Պրենս (ֆր.՝ Port-au-Prince), Հայիթիի մայրաքաղաքը և արտաքին առևտրային նավահանգիստ։ 2015 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 1,897,859 մարդ[1], ագլոմերացիայի հետ միասին՝ 3,296,386 մարդ[1]։ Հայիթիի Վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի (IHSI) որոշման համաձայն, Պորտ-օ-Պրենսի քաղաքամերձ գոտու մեջ են մտնում հետևյալ շրջանները՝ Դելմաս, Սիթե Սոլեյ, Տաբարե, Քարֆուր և Պետիոնվիլ։

Պորտ-օ-Պրենսը տուժել է 2010 թվականի հունվարի 12երկրաշարժից[2] : Բազմաթիվ շինություններ վնասվել կամ ավերվել են։ Հայիթիի կառավարության գնահատմամբ, զոհերի թիվը կազմել էր 230 000 մարդ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 15

1706 թվականին Գոնավ ծովածոց է ժամանել ֆրանսիական «Պրենս» (Արքայազն) նավը։ Նավապետը ծովածոցն անվանեց Պորտ-օ-Պրենս, ինչը նշանակում էր ««Արքայազն» նավի նավահանգիստ»։ Հիմնադրվել է 1748 թվականին, որպես նավահանգիստ։ Տեղաբնակ հնդկացիները դաժանորեն ոչնչացվել են գաղութարարների կողմից, իսկ այնուհետև այստեղ բերվել են աֆրիկացի ստրուկներ ոսկե հանքերում և պլանտացիաներում աշխատելու համար։ 1770 թվականից քաղաքy եղել է ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի կենտրոնը։

Քաղաքի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտ-օ-Պրենսը կառուցված է ամֆիթատրոնի տեսքով նավարկության համար ամենահարմար և ամենագեղատեսիլ ծովածոցի ափին։ Մայրաքաղաքի կենտրոնը կառուցապատված է գեղեցիկ սպիտակ շինություններով։ Մասնավորապես շատ գեղեցիկ են երկու հրապարակները՝ Շամ-դե-Մարսը (Մարսի դաշտ), որը իրենից ներկայացնում է զբոսայգու և շքերթների համար նախատեսված հրապարակի ինքնատիպ համադրություն, և Անկախության հրապարակը, որը հայտնի է իր գեղեցիկ գազոններով և բույսերով։ Հրապարակում է գտնվում նախագահի պալատը, պերճաշուք հյուրանոցներ։ Քաղաքի կենտրոնում է գտնվում շատ գեղեցիկ զբոսայգի։ Տեսարժան վայրերի շարքին է դասվում նար Նոտր Դամ տաճարը։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1983 թվականը տուրիզմը Պորտ-օ-Պրենսում համարվում էր քաղաքային բյուջեի կարևոր մասը։ Օտարերկրացիներին գրավում էին վուդու արարողությունները, ինչպես նաև յուրօրինակ հուշանվերների ձեռքբերումը։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքը գտնվում է Պորտ-օ-Պրենս հարմարավետ ծովածոցում, Հայիթի կղզու արևմուտքում։ Այստեղ կլիման արևադարձային պասատային է։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը աննշան տատանվում է +25-ից մինչև +28 °C-ի սահմաններում։ Առկա է երկու անձրևային սեզոն՝ ապրիլից հունիս և սեպտեմբերից նոյեմբեր։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1500 մմ։ Քաղաքի արվարձաններում բուսականությունն արևադարձային է, սակայն հաճախ կարելի է հանդիպել կակտուսների և իշակաթնուկների, որոնք երաշտակայուն են։ Կենդանական աշխարհը շատ աղքատ է բազմաթիվ կենդանատեսակների լրիվ ոչնչացման պատճառով։

Պորտ-օ-Պրենսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31
(88)
31
(88)
32
(90)
32
(90)
33
(91)
35
(95)
35
(95)
35
(95)
34
(93)
33
(91)
32
(90)
31
(88)
32.8
(91.2)
Միջին օրական °C (°F) 27
(81)
26.5
(79.7)
27
(81)
28
(82)
28
(82)
30
(86)
30
(86)
29.5
(85.1)
28
(82)
28
(82)
27
(81)
26.5
(79.7)
27.96
(82.29)
Միջին ցածր °C (°F) 23
(73)
22
(72)
22
(72)
23
(73)
23
(73)
24
(75)
25
(77)
24
(75)
24
(75)
24
(75)
23
(73)
22
(72)
23.3
(73.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 33
(1.3)
58
(2.28)
86
(3.39)
160
(6.3)
231
(9.09)
102
(4.02)
74
(2.91)
145
(5.71)
175
(6.89)
170
(6.69)
86
(3.39)
33
(1.3)
1353
(53,27)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 3 5 7 11 13 8 7 11 12 12 7 3 99
Միջին ամսական արևային ժամ 279.0 254.2 279.0 273.0 251.1 237.0 279.0 282.1 246.0 251.1 240.0 244.9 3116,4
աղբյուր: Climate & Temperature[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mars 2015 Population Totale, Population de 18 ans et Plus Menages et Densites Estimes en 2015» (PDF). www.ihsi.ht. Institut Haïtien de Statistique et d’Informatique (IHSI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «Haiti Raises Earthquake's Death Toll to 230,000». Associated Press. 2010 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Port-Au-Prince, Haiti». Climate & Temperature. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.