Պորտալ:Պատմություն/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մեծը
Տիգրան Մեծը

Տիգրան Մեծ (կամ էլ՝ Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Հայոց թագավոր մ.թ.ա. 95-ից, պետական և ռազմական գործիչ։ Տիրան Ա-ի որդին։ Մ.թ.ա. մոտ 112-ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տրվել է պատանդ։ Մ.թ.ա. 95-ին, Պարթևաստանի արքա Միհրդատ Բ Արշակունին զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները(«70 հովիտներ»), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը։ Մ.թ.ա. 93-ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախորդների սկսած հայկական հողերի միավորումը։ Մ.թ.ա. 85-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել «արքայից արքա» տիտղոսը։ Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Մ.թ.ա. 70-ական թթ. Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ (մանրամասն...)