Պորտալ:Կինո/Հայաստան/2013 Մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Աբրահամի Էլբակյան , հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել կոդը]

1982թ. ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դրամատիկական ստուդիա և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986թ ավարտեց ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյան համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմում՝ Անտիկ, «Սպիտակ ոսկոռ», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանը աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաև Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում։

2000-ից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոնների, ինչպես նաև հանդես է եկել սփյուռքում։ Աննա Էլբակյանը բազմերանգ է իմպրովիզացիոն տարերքի դերասանուհի է և ունի մեծ դիապազոն, ինչը վկայում են նրա խաղացած դերերը։

Ընտանիք. հայրը՝ Անդրանիկ (Աբրահամ) Աբրահամյան, մայրը՝ Էլդա Գրին, ամուսին Արմեն Էլբակյան, որդին՝ Էդգար Էլբակյան կրտսեր, դուստրը՝ Լիլի Էլբակյան։

շարունակել ...: