Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2013 Մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լոուրենս Արաբացի» (անգլերեն Lawrence of Arabia), 1963 թվականին անգլիացի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած պատմական ֆիլմ դրամա, Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը։

Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Էդվարդ Թոմաս Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին է, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության, հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը։ Սցենարի հիմքում հենց Լոուրենսի «Իմաստության յոթ սյուներ» գրվածքն է, ընգրկելով նաև այլ պատմական փաստեր նրա կենսագրությունից և Արաբիայի պատմությունից։

Ընդհանուր թվով մոտ 20 տարբեր կինոմրցանակ է ստացել ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 12 մրցանակի, որոնց թվում 7 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես էպիկական ֆիլմ։

շարունակել...