Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2012 Հունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը: Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ` հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։

ԱՄՆ-ում ֆիլմը արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին, ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը։

Ֆիլմը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինեմատոգրաֆի և հատկապես ամերիկյան մշակույթի վրա, ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել։ Ֆիլմը հարմար է ընտանեկան դիտման և նախատեսված է բոլոր տարիքի կինոդիտողների համար. այն ոգեշնչող է և քաջալերող։ Դերասանների կերտած հերոսները, հետաքրքիր սյուժեն` անսպասելի լուծումներով, շատ հետաքրքիր ու բարի այս ֆիլմը սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում շարունակել...: