Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2012 Դեկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդնի Պուատյե, 1963 թ. լուսանկար
Սիդնի Պուատյե, 1963 թ. լուսանկար

Սիդնի Պուատյե (անգլ.՝ Sidney Poitier, փետրվարի 20, 1927, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, նաև ռեժիսոր, Օսկարի դափնեկիր։ Առաջին սևամորթ դերասանն է ով ստացել Օսկար լավագույն դերասանի համար մրցանակը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ծնվել է Մայամիում, Բահամյան ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Մանկությունն անցել է Բահամյան Կղզիների Քեթ կղզում։ ԱՄՆ է կրկին տեղափոխվել 15 տարեկանում։ Սկզբում նա խաղացել է թատրոնում և չնայած խիստ ընդգծված խոսքային շեշտադրմանը (ակցենտ), Պուատյեն ԱՄՆ-ում ձեռք է բերում ճանաչում, մասնավորապես խաղալով «Պորգի և Բեսս» ներկայացման մեջ։

Ապա սկսվում է նկարահանվել կինոյում որպես հավասար հանդես գալով սպիտակամորթ դերասանների հետ («Չխոնարհվող գլուխներ», Թոնի Քերթիսի հետ)։ Սևամորթների իրավունքների պաշտպանության պայքարի ժամանակներում, Պուատյեն դարձավ առաջին սևամորթ դերասանը, ում հոնորարները արդեն հավասարվեցին մյուս դերասանների հոնորարների հետ։ («Սովորեք սիրով», 1967)։

1960 ական թթ. վերջին Պուատյեն նկարահանվեց մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ արծարծվում էին ռասսսայական խտրականության հարցեր, «Գուշակի, ով է գալու ճաշին», «Տոթ ամառային գիշերվա ժամանակ», որը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ, և մի քանի տարից անց նկարահանվեց այս ֆիլմի երկու շարունակություն` «Իմ անունն է միստր Թիբս» (1970) և «Կազմակերպություն» (1971)։ Սկսած 1970-ական թթ. Պուատյեն սկսվում է զբաղվել նաև ռեժիսորական աշխատանքներով։ շարունակել...: