Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2013 Հունվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինգրիդ Բերգման (շվեդ.` Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915, Ստոկհոլմ, Շվեդիա - օգոստոսի 29, 1982, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել կոդը]

Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների: 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը` Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր` Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։

Արդեն 17 տարեկանում նրան աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում։ Բերգմանը թատրոնում երկար չի մանում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։

1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկաում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը: Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ շարունակել...: