Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Հուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար
Քեյթ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար

Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. հուլիսի 26 1973թ, Լոնդոն), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։ Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում` «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000)։ Բացի այդ նա մասնակցել է նաև այլ տեսարանների և ռադիո հաղորդումների։ 1990-ականների վերջերում` «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիայում։ 2001 թ.-ին նա եղավ էպիկական պատերազմի մասին պատմող «Պերլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգության «Բնազդ» (Serendipity, 2001) ֆիլմերի գլխավոր հերոսուհին։ Նրան ճանաչում է ձեռք բերել նաև կենսագրական «Ավիատոր» ֆիլմը (The Aviator, 2004) և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կոմեդիան շարունակել...: