Պորտալ:Կինո/Գիտե՞ք դուք արդյոք/2012 Նոյեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասն ու նրա ոչ պակաս հայտնի կինը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը ծնվել են նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին, Մայքլը մեծ է Քեթրինից 25 տարով։
  • Լուիզա Ռայները ներկայումս կենդանի ամենատարեց օսկարակիր անձնավորությունն է, նա այժմ 102 տարեկան է։
  • Ջեք Նիկոլսոնին դաստիարակել և մեծացրել են պապը և տատը, ովքեր նրան ներկայացել են որպես իր ծնողներ, իսկ մայրը որպես քույր։ Միայն 37 տարեկան հասակում (1974 թվականին), պապի և տատի մահվանից հետո է նա իմացել որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է։
  • Ջոն Ֆորդը կինոյի պատմության միակ ռեժիսորն է, ով արժանացել է 4 Օսկար մրցանակի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում։
  • Բրյուս Լիի ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան էր, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանվել վայրկյանում 24 կադր տեխնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյան տեխնոլոգիայով։
  • Ուոլթ Դիսնեյը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի համար մեկ սովորական Օսկար և թզուկների թվին համապատասխան` 7 փոքրիկ Օսկարներ։