Պորտալ:Կենսագրություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարաք Օբաման
Բարաք Օբաման

Բարաք Հուսեյն Օբամա II (անգ՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961) 44-րդ և ընթացիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա առաջին սևամորթ ԱՄՆ-ի նախագահն է։ Օբաման կրտսեր Միացյալ Նահանգների սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ից նոյեմբեր 2008, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր նախագահ ընտրությունից ետք։

Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։ Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը որ նախագահել է Harvard Law Review-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և աշխատել է որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։ մանրամասն...