Պորտալ:Դիզայն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիզայն (անգլ. design - նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար) - տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը: Երևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց: Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ: Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը: Սակայն դիզայնը նախագծում և լուծում է սոցիալ-տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խնդիրները: «Դիզայն» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատակով (օրինակ՝ ավտոմեքենայի դիզայն): ICSID- ի (Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) 1959 թվականի առաջին գլխավոր համաժողովում միջազգային տերմին է ընդունվել «industrial design» արտահայտությունը: (մանրամասն...)