Բոռ (Բիթլիսի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոռից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոռ (այլ կիրառումներ)
Գյուղ
Բոռ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԲոր, Պոռ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն392 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբոռեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ434
Փոստային ինդեքս13000
Փոստային ինդեքսներ13000
Ավտոմոբիլային կոդ13
Բոռ (Բիթլիսի գավառ) (Աշխարհ)##
Բոռ (Բիթլիսի գավառ) (Աշխարհ)

Բոռ (քրդ.՝ Por, թուրքերեն՝ Değirmenaltı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք, Բոռ գետի ձախ կողմում։

Գյուղը ջրառատ էր և հարուստ էր բերրի հողերով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին ուներ 30 տուն բնակիչ, 1914 թվականին 100 տուն՝ 392 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռից հարավ գտնվում է Բոռա Ս. Հովհանի վանքը, իսկ հյուսիսարևմտյան կողմում գտնվում էին Ս. Հարություն և ևս մի նույնանուն ավերված եկեղեցի։

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են ծնվել հայ միջնադարյան նշանավոր նկարիչ և բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը (XIV-XV դարեր) և տաղերգու, մատենագիր ու երաժիշտ Առաքել Բաղիշեցին (1380-1454)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 730

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]