Պոչ (գիսաստղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տիպի գիսաստղերի պոչերի ձևավորման սխեմա
Հոլմսի գիսաստղը (17P/Holmes) 2007 թվականին, աջից երևում է իոնային պոչը

Պոչ, Գիսաստղի պոչ, փոշուց և գազից կազմված ձգված շլեյֆ, որը առաջանում է գիսաստղի Արեգակին մոտենալիս արեգակնային քամու նրանով ցրման հետևանքով: Սովորաբար գիսաստղի պոչն ուղղված է Արեգակի հակառակ ուղղությամբ:

Գիսաստղի Արեգակին մոտենալիս նրա միջուկից սկսում են արտանետվել ցածր գոլորշիացման ջերմաստիճանով ցնդող միացությունների մասնիկները, այնպիսիք, ինչպիսին են՝ ջուրը, ածխածնի մոնօքսիդը, ածխածնի երկօքսիդը, մեթանը, ազոտը և, հնարավոր է նաև այլ սառած գազերը[1]: Այս երևույթը բերում է վարսի առաջացմանը, որը կարող է հասնել 100 000 կմ երկարության[2]: Այս կեղտոտ սառույցների գոլորշացումը արտանետում է նաև փոշու մասնիկներ, որոնք գազի միջոցով հեռացվում են միջուկից: Վարսի մեջ գտնվող գազերի մոլեկուլները կլանում են Արեգակի լույսը և վերաարձակում են այն տարբեր ալիքի երկարություններով (այս երևույթը անվանում են ֆլուորեսցենսիա), իսկ փոշու մասնիկները ցրում են Արեգակի լույսը տարբեր ուղղություններով, առանց ալիքի երկարության փոփոխության: Այս երկու երևույթները բերում են նրան, որ վարսը դառնում է տեսանելի դիտողի համար[3].

Առեգակնային ճառագայթման ազդեցությունը վարսի վրա հանգեցնում է գիսաստղի պոչի առաջացմանը: Սակայն այստեղ ևս, փոշին և գազը տարբեր ձևերով են իրենց դրսևորում: Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը իոնիզացնում է գազի մոլեկուլների մի մասը[3], և արեգակնային քամու ճնշումը, որը իրենից ներկայացնում է Արեգակի կողմից արձակվող լիցքավորված մասնիկների հոսք, հրում է իոնները, ձգելով վարսը վերածելով այն երկար պոչի, որը կարող է ունենալ ավելին քան 100 միլիոն կիլոմետր երկարություն[1][4]: Արեգակնային քամու փոփոխությունները կարող են հանգեցնել գիսաստղի պոչի ձևի արագ փոփոխությունների, կամ նույնիսկ ամբողջական կամ մասնակի կտրմանը: Իոնները արագանում են արեգակնային քամու միջոցով մինչև տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետր վայրկյանում, շատ անգամ ավելի մեծ, քան գիսաստղի իր ուղեծրով շարժման արագությունն է: Այդ պատճառով, նրանց շարժումը համարյա ճշգրիտ ուղղված է Արեգակից հակառակ ուղղությամբ: Իոնային պոչերը արձակում են ֆլուորեսցենսիայով պայմանավորված երկնագույն լույս: Գիսաստղային փոշու վրա արեգակնային քամին համարյա չի ազդում, նրան վարսից դուրս է մղում արեգակնային քամու ճնշումը: Փոշին արագացվում է լույսի միջոցով անհամեմատ ավելի դանդաղ քան իոնները, այդ պատճառով նրա շարժումը պայմանավորվում է շարժման սկզբնական ուղեծրային արագությամբ և լույսի ճնշման տակ արագացումով: Փոշին հետ է ընկնում իոնային պոչից և կազմում է ուղեշրի երկայնքով տեղաբաշխված պոչեր: Փոշու պոչերը արձակում են ցրված կարմրավուն լույս:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. 1,0 1,1 Brandt J. C.։ «McGraw-Hill AccessScience: Halley’s Comet»։ McGraw-Hill։ http://www.mhest.com/spotlight/pluto/pdf/Sample_Halley'sComet.pdf։ Վերցված է 12 Июля 2010։ 
  2. «What Have We Learned About Halley’s Comet?»։ Astronomical Society of the Pacific (No. 6—Fall 1986)։ 1986։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/615R1KTIp։ Վերցված է 12 հուլիս 2010։ 
  3. 3,0 3,1 Delehanty M.։ «Comets, awesome celestial objects»։ Astronomy Today։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/615R9FXAP։ Վերցված է 12 հուլիս 2010։ 
  4. Crovisier J., Encrenaz T. (2000)։ Comet Science (pdf), Cambridge University Press։ ISBN 9780521645911։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Կաղապար:Գիսաստղերի հետազոտություններ ԱՄԿ