Պոնտե Վեկյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոնտե Վեկյո (Հին կամուրջ, իտալերեն՝ Ponte Vecchio, կարդացվում է՝ ponte ˈvɛkkjo)[1][2] — կամուրջ է Առնո գետի վրա, Ֆլորենցիայում։ Գետի ամենանեղ մասում է կառուցված, Ուֆֆիցի պատկերասրահի դիմաց։

Բովանդակություն

[խմբագրել] Կամրջի պատմությունը

Պոնտե Վեկյոն Ֆլորենցիայի ամենահին կամուրջն է և միակը, որ մնացել է իր նախնական տեսքով։ Կամուրջը այն տեղում է, որտեղ եղել են հին հռոմեական կամուրջ, որը քանդվել է 1117 թվականին և նրան հաջորդած՝ 1333 թվականի Առնոյի ջրհեղեղից քանդված կամուրջը։

[խմբագրել] Կառույցի առանձնահատկությունները

Ներկա կամուրջը կառուցել է Ների դի Ֆյորավանտին 1345 թվականին։ Կառույցը երեք կամարով, 30 մետր երկարությամբ, ամուր և գեղեցիկ, քարե կամուրջ է։ Պոնտե Վեկյոի առանձնահատկությունը՝ երկու կողմից տների շարքն է, որը ընդհատվում է մեջտեղում, բացելով դիտահրապարակ, որտեղից կարելի էդիտել քաղաքի մյուս կամուրջները։

Բենվենուտո Չելինիի կիսանդրին

[խմբագրել] Կիրառական առանձնահատկությունները

Կառույցի վրայով անցնում է Վազարիի միջանցքը (անվանված է ճարտարապետ Ջորջո Վազարիի անունով), որը կապում է պալացո Վեկյոն պալացո Պիտիին։ Կառուցվել է, որպեսզի Կոզիմո I Մեդիչին անվտանգ անցներ մի շինությունից մյուսը։ 16-րդ դարից կամրջի կրպակները վերածվեցին ոսկերչական արհեստանոցների և խանութների։ Այդ պատճառով կամուրջը կոչվում է նաև «Ոսկե կամուրջ»։ Ոսկերչական կրպակները խիստ վնասվել են 1966 թվականի ջրհեղեղի ժամանակ։ Կամրջի վրա է գտնվում քանդակագործ և ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կիսանդրին։[3]

Commons-logo.svg

[խմբագրել] Հղումներ

Պոնտե Վեկյոյի համայնապատկերը
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով