Պոնթքիսիլթե (ակվեդուկ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Pontcysyllte Aqueduct and Canal* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | i, ii, iv |
| Հղում | 1303 |
| Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
| Կոորդինատներ | |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2009 (33-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Պոնթքիսիլթեն (անգլ.՝ Pontcysyllte Aqueduct, վալ. Traphont Pontcysyllte) նավարկելի ակվեդուկ է Դի գետի հովիտում, Ուելսի հյուսիս-արևելքում, Մեծ Բրիտանիա: Գտնվում է Քեվն Մաուռ և Վրոնքիսիլթե գյուղերի արանքում: Ակվեդուկի վրայով անց է կենում Լլանգոլեն ջրանցը: Մեծ Բրիտանիայի ամենաբարձր և ամենաերկար ակվեդուկն է: