Պողոս Տարոնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Տարոնեցի
Պողոս Տարոնեցի
Ծնվել է11-րդ դար Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք
Մահացել է1123 Մուշ, Թուրքիա
Մասնագիտությունփիլիսոփա և աստվածաբան
Գործունեության ոլորտաստվածաբանություն

Պողոս Տարոնեցի, Պողոս Վարդապետ (11-րդ դար, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 1123, Մուշ, Թուրքիա), հայ փիլիսոփա, Մշո Առաքելոց վանքի առաջնորդ։

Մաս ունի իշխանի՝ Թոռնիկ Մամիկոնյանի որդի Չորդվանելի (1073 մոտ 1120) պատվերով, ի պատասխան հույն փիլիսոփա և թարգմանիչ Թեոփիստեի հունադավան (երկաբնակ) բովանդակությամբ ուղերձի, 1101 թվականին գրել է «Թուղթ ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփային» երկը (1122 թվականին ընդարձակել և դարձրել է գիրք), որով վայելել է հայ միաբնակ եկեղեցու ջատագովի համբավ։ Մատթեոս Ուռհայեցին նրան անվանում է «երկրորդ լուսավորիչ երեվեալ տանս Հայոց»։ Հայ հռոմեադավան հոգեորականությունը հետագայում (հատկապես XIV դարում) մերժողական վերաբերմունք է ունեցել Պողոս Տարոնեցի երկի նկատմամբ։ Պողոս Տարոնեցի գրել է նաև այլ գործեր («Վերլուծության կարգաց եկեղեցոյ․․․», «Ցաղագս քառասնորդաց պահոց», «Ցաղագս առաջավորաց պահոց), որոնք ձեռագիր վիճակում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 369