Պողոս Հիսարլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Հիսլարյան
Ծնվել է1887
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Պողոս Հիսլարյան (1887, Կ. Պոլիս - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականին Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային վարժարաններից մեկում։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ 1912 թվականից բժիշկ է աշխատել, ամուսնացել, տուն-տեղ դրել։

1914 թվականի ամռանը՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, բոլոր հայ բժիշկների հետ միասին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու համար Կարին ուղարկվել։

1915 թվականի գարնանն սկսել են հայերի ձերբակալությունները, բանտարկություններն ու տեղահանությունը։ Հազարավոր հայ ընտանիքների թվում բժշկի ընտանիքը ևս տարագրվել է դեպի Դեյր-էլ-Զորի անապատները։ Պողոս Հիսարլյանը, տեղեկանալով իր ընտանիքի տարագրության մասին, դիմումներ է գրել զինվորական հրամանատարությանը և Կարինից Սեբաստիա մեկնելու թույլտվություն ստացել՝ իր ընտանիքը փրկելու համար։ Սակայն 1915 թվականի գարնանը, Կարինից Սեբաստիա մեկնել ու ճանապարհին, Խարբերդի և Երզնկայի միջև, Մամախաթունի մոտերքը զինվորական համազգեստով բժիշկը սրախողխող է արվել թուրք զինվորների ձեռքով՝ 28 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։