Պողոս Գոլոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Գոլոլյան
Ծնվել է1870
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1949
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող

Պողոս Գոլոլյան (1870, Կոստանդնուպոլիս - 1949), հայ մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ 1888 թվականին ավարտել է Պերպերյան վարժարանը և մեկնել Ֆրանսիա, ստացել բժշկական կրթություն։ Առողջապահական, բժշկական հոդվածներով աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Ծաղիկ» և այլ պարբերականների։ Նրա բժշկական հոդվածները հրատարակվել են առանձին հատորով՝ «Սալոնի գիրք» վերնագրով։ Գրել է նաև ֆրանսերեն երկեր։ Աշխատակցել է ֆրանսիական բազմաթիվ տեղեկագրերի, հանդեսների և օրաթերթերի։ Եղել է անդամ Փարիզի բժշկահոգեբանական ընկերության։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շարունակել է հոդվածներ գրել հայկական մամուլում։ («Անահիտ», Ապագա և այլն)[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 250.