Պոլ Պետերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Պետերս
Ծնվել էսեպտեմբերի 20, 1870(1870-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրՏուրնե, Տուրնե, Էնո, Բելգիա[4]
Մահացել էօգոստոսի 18, 1950(1950-08-18)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել կամ Բրյուսել, Բելգիա[4]
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունվարքագիր, պատմաբան և գրող
Ծնողներհայր՝ Jules Peeters?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5]

Պոլ Պետերս (սեպտեմբերի 20, 1870(1870-09-20)[1][2][3][…], Տուրնե, Տուրնե, Էնո, Բելգիա[4] - օգոստոսի 18, 1950(1950-08-18)[1][2][3][…], Բրյուսել և Բրյուսել, Բելգիա[4]), բելգիացի արևելագետ, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվենի համալսարանում ուսանելու տարիներին սովորել է հայերեն (գրաբար և աշխարհաբար)։ 1902 թվականին Բեյրութում հաճախել է Հիսուսյանների համալսարանը, կատարելագործել հայերենը։ 1904 թվականին վերադարձել է Բրյուսել, նվիրվել ասորական, եթովպական, հայկական, վրացական, ինչպես նաև արաբախոս ժողովուրդների, ղպտիների գրականությունների ուսումնասիրմանը։ Զբաղվել է նաև քրիստոնյա Արևելքի պատմությամբ, փիլիսոփայությամբ։ Պետերսը թղթակցել է «Անալեկտա Բոլանդիանա» հանդեսին (Բելգիայում հայագիտության տարածման համար մեծ դեր խաղացած Բոլանդյան ընկերության պարբերական), որտեղ լույս է տեսել նրա գործերի մեծ մասը։ Հայագիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ բանասիրությանը, պատմափիլիսոփայական և այլ հարցերի, հայկական այբուբենին, աշխարհագրական անուններին («Շապուհի հալածանքի սկզբնավորումը ըստ Փավսաոս Բուզանդի», 1920 թ., «Հայոց այբուբենի պատմության համար», 1929 թ., «Հայկական վարկածը Սոկրատի պատմության մասին», 1934 թ.), անդրադարձել Փիլոնի ժամանակագրությանը, ապացուցել, որ այն գրված է 7-րդ դարից առաջ։ (1933 թ.) հետազոտության մեջ Պետերսը քննում է 7-րդ դարում արաբական տիրապետության շրջանում Հայաստանի պատրիկ Պասագնաթեսի «դավաճանության» զրույցը՝ հայկական, հունական, արաբական աղբյուրների հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.odis.be/lnk/PS_92703
  5. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։