Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Լուի Կլոդել

Կլոդել Պոլ Լուի Շառլ Մարի (Claudel) (1868—1955), ֆրանսիացի գրող և դիվանագետ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ 1946)։ Եղել է Ֆրանսիայի դեսպանը Ճապոնիայում (1921—26), ԱՄՆ-ում (1927—1933) և Բելգիայում (1933—35)։ Հանդես է եկել որպես դրամատուրգ («Ոսկի գլուխ», 1890, «Բաժանում հարավային արևի տակ», 1906, եռերգություն՝ «Պատանդը», (1911), «Չոր հաց», (1918), Ստորացված հայրը», 1920), բանաստեղծ («Արևելքի ճանաչումը», 1900, «Հինգ մեծ ներբող», 1910, «Զինվորական պոեմներ», 1922), արվեստաբան («Բանաստեղծական արվեստը», 1907) և արձակագիր («Կերպարներն ու առակները», 1936Կրոնական երկերում («Մեկնություններ ու պարզաբանումներ», հ. 1—8, 1962—67) Կլոդելը մոտ է նեոթոմիզմին։ Գրել է նաև «Դիմում գերմանական ժողովրդին» (29.10.1939) հակաֆաշիստական մանիֆեստը, «Ժաննա դ’Արկը խարույկի վրա» (1939) դրամատիկ օրատորիան, «Ֆրանսիան է խոսում» (1943) պոեմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png