Պոլ Լանժևեն (ֆր.՝ Paul Langevin, հունվարի 23, 1872(1872-01-23)[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 19, 1946(1946-12-19)[4][1][3][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս և հասարակական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1934), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Ավարտել է ֆիզիկայի և քիմիայի դպրոցը (1891), այնուհետև՝ Փարիզի Նորմալ դպրոցը (1897)։ Աշխատել է Փարիզի համալսարանում և Քոլեջ դպրոցի Ֆրանսիայում (1909 թվականից պրոֆեսոր)։ Դառնալով ֆիզիկայի և քիմիայի դպրոցի տնօրենը (1925)՝ վերակառուցել է այն բարձրագույն ուսումնական հաստատության (1926)։ Մասնակցել է Ամստերդամի հակաֆաշիստական կոմիտեի [1932), Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կազմակերպմանը(1935), 20 տարի աշխատել է մարդու իրավունքների լիգայում։ 1944 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1946 թվականին ընտրվել է «Ֆրանսիայի ԽՍՀՄ» ընկերության նախագահ։
Աշխատանքները վերաբերում են գազերի իոնացմանը, պարամագնիսականության ու դիամագնիսականության տեսությանը և ձայնագիտությանը։ Հայտնագործել է (1902) ծանր իոնների գոյությունը, պարգել, որ մթնոլորտում հանդիպում են երկու տեսակ իոններ՝ սովորական և ծանր ու տվել այդ երևույթի բացատրությունը։ Մշակել է պարա- և դիամագնիսականության էլեկտրոնային տեսությունը, ինչպես նաև առաջարկել մագնիսականության հիմնական օրենքների տեսությունը։ Լանժևենի զարգացրած վիճկագրական մեթոդը լայն կիրառություն է գտել։ Նա մշակել է պիեզոքվարցի օգնությամբ գերկարճ առանձգական ալիքների ստացման մեթոդները, որոնք կիրառվել են ստորջրյա ազդանշանման, ուլտրաձայնային էխոլոտի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 485)։