Պոլոզ Մուկուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պոլոզ Մուկուչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1881(1881-01-07) կամ 1881
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15, 1931(1931-02-15)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
 Poloz Mukuch Վիքիպահեստում

Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան, հունվարի 7, 1881(1881-01-07) կամ 1881, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1931(1931-02-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), գյումրեցի զվարճաբան-առակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոզ Մուկուչը (կենտրոնում՝ դհոլով), Ծիտրո Ալեկը (ստորին շարքում՝ ձախից երկրորդը)՝ իրենց նվագախմբով
Պոլոզ Մուկուչը (կենտրոնում՝ դհոլով), Ծիտրո Ալեկը (ստորին շարքում՝ ձախից երկրորդը)՝ իրենց նվագախմբով

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։

Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

Պոլոզ Մուկուչն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա, որպես գունագեղ անձնավորություն, գրավել է արվեստի մի շարք գործիչների ուշադրությունը։ Պոլոզ Մուկուչի ժողովրդականության մասին կարող են խոսել նաև հետևյալ փաստերը։ Երբ 1931-ին նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է.

Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը,
Եվ Բոշի թաղը սգաց մեծ ցավով,
Այդ հին գյումրեցու շիրիմի վրա
Եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն։

Պոլոզ Մուկուչի թաղումը 1931 թվականին։

Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։

Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է.

Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա։
Պոլոզ Մուկուչի գերեզմանը
Պոլոզ Մուկուչի արձանը Գյումրիում

2012հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է[1]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պոլոզ Մուկուչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ», Երևան, «Հայաստան» հրատ., 1989