Պոլիմորֆիզմ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլիմորֆիզմից)

Պոլիմորֆիզմ ֆիզիկայում, միներալոգիայում,քիմիայում, տարբեր կառուցվածքի մի քանի բյուրեղային վիճակում որոշ նյութերի գոյություն ունենալու ունակությունը։ Յուրաքանչյուր այդպիսի վիճակ (թերմոդինամիկ փուլ), որը կոչվում է պոլիմորֆ մոդիֆիկացիա, կայուն է որոշակի արտաքին պայմանների (ջերմության և ճնշման) դեպքում։ Տվյալ նյութի պոլիմորֆ մոդիֆիկացիաների հատկությունների տարբերությունը պայմանավորվում է կառուցվածքի տարբերությամբ։ Պոլիմորֆիզմ հայտնաբերվել է 1798 թվականին, երբ պարզվել է, որ СаСОз-ը կարող է հանդես գալ 2 միներալի՝ կալցիտի և արագոնիտի ձևով։ Պոլիմորֆիզմով օժտված են պարզ նյութերը, ինչպես նաև օրգանական և անօրգանական միացությունները։ Ածխածինն ունի 2 մոդիֆիկացիա՝ խորանարդային (ալմաստ) և հեքսագոնային (գրաֆիտ), որոնք խիստ տարբերվում են ֆիզիկական հատկություններով։ Սպիտակ անագը մետաղ է, մոխրագույնը՝ կիսահաղորդիչ։ Պոլիմորֆիզմ հետևանք է այն բանի, որ միևնույն ատոմները և մոլեկուլները տարածության մեջ կարող են առաջացնել մի քանի կայուն ցանցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 357