Պոդոլիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոդոլիա (ուկր.՝ Поділля, ռուս.՝ Подолье), պատմաաշխարհագրական տարածաշրջան Արևելյան Եվրոպայում՝ ներկայիս Ուկրաինայի արևմուտքում և հարավ-արևմուտքում, ինչպես նաև Մոլդովայի հյուսիս-արևելքում (Մերձդնեստրի հյուսիսում):
Բոլոր լեզուներում տարածաշրջանի անվանումը գալիս է հին սլավոնական պո («մոտ, մոտակայքում, կից») և դոլ («հովիտ») բառերից: Այդպես են առաջացել նաև Պոմերանիա, Պոլեսիա, Պոդլաչիա և Պոկուտիա տեղանունները: