Պնևմոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմոնիկա, շիթային պնեմաավտոմատիկա, պնեմաավտոմատիկայի ճյուղ, որաեղ կիրառվող սարքերի աշխատանքի հիմքում ընկած է աերոդինամիկական տարբեր էֆեկտների օգտագործումը (տես Շիթային տեխնիկա)։ Պնևմոնիկաի պարզագույն տարրը՝ շիթային ուժեղացուցիչը, նման է էլեկտրոնային լամպի՝ տրիոդի և օգտագործվում է պնեմատիկ սարքերում ու հաշվողական մեքենաներում։ Շիթային պնեմատիկ տրիոդում էլեկտրոններ ճառագայթող շիկացման թելիկի դերը կատարում է սնման ծայրափողակը, անոդի դերը՝ ընդունիչ փողը, կառավարող ցանցի դերը՝ կառավարման ծայրափողակը։ Պնեմատիկ շիթային ռելեների միջոցով կարելի է իրագործել հիմնական տրամաբանական գործողությունները՝ «ոչ», «այո», «կամ», «և»։ Նկ-ում բերված է «ոչ» և «այո» գործողությունների համար նախատեսնված շիթային ռելեի մի տարբերակ, որում օգտագործված է ազատ շիթերի փոխազդեցության էֆեկտը։ 4 փուլով տրվում է Pսն ճնշումով սնման օդը, իսկ 3 կառավարման փողով՝ Pկառ ճնշումով կառավարող օդը։ «Ոչ» գործողությանը համապատասխանում է 1 փողով դուրս մղվող Pելք2 ճնշումը, «այո» գործողությանը՝ 2 փողով դուրս մղվող Pելք1 ճնշումը։ Տարբեր աերոդինամիկական էֆեկտների օգտագործումը հնարավորություն է տալիս կառուցել տեխնիկայի ընդհատ և անընդհատ սարքեր, անընդհատ գործողության մեքենաներ, թվային հաշվողական և կառավարող մեքենաներ։ Պնևմոնիկա լայնորեն կիրառվում է քիմիական, նավթաքիմիական և գազի արդյունաբերությունում, էներգետիկայում, հաստոցաշինության, բժշկության բնագավառներում, ավիացիոն և հրթիռային տեխնիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 343