Պյոտր Մոիսեենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Մոիսեենկո
Ծնվել է1852[1][2]
ԾննդավայրՕրեխովո-Զուևո
Մահացել էնոյեմբերի 30, 1923(1923-11-30)
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Պյոտր Անիսիմովիչ Մոիսեենկո (ռուս.՝ Пётр Анисимович Моисеенко, 1852[1][2], Օրեխովո-Զուևո - նոյեմբերի 30, 1923(1923-11-30), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսական կայսրության առաջին բանվոր-հեղափոխականներից մեկը, մանածագործ։

1874-1875 թվականին Պետերբուրգում ծանոթացել է հեղափոխական նարոդնիկների և բանվորների հետ (Գեորգի Պլեխանով, Ստեպան Խալտուրին և ուրիշներ)։ Մասնակցել է 1876 վականի Կազանի ցույցին, եղել է Ռուս բանվորների հյուսիսային միության անդամ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ Եղել է Մորոզովյան գործադուլի (1885) կազմակերպիչներից։ Մասնակցել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ Եղել է նաև «Պրավդա» թերթի բանվոր-թղթակիցներից։

1909-1910 թվականներին աշխատել է Բաքվում, 1912 թվականից աշխատանքի անցել Գորլովկայում, եղել է Գորլովկայի շրջանի հանքափորների 30 հազարանոց գործադուլի (1916 թ.) ղեկավարներից։ 1917-1918 թվականին աշխատել է Բաքվում և Հյուսիսային Կովկասում։ Հետագայում մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1918-19201922 թվականից աշխատել է Խարկովում։ Գրել է «Հուշեր։ 1873-1923 թթ.» (1924 թ., վերահրատարակչություն 1966 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673