Պյոտր Մաշերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Masherov.jpg

Պյոտր Միրոնովիչ Մաշերով (բելառուսերեն` Пётр Міро́навіч Машэ́раў, փետրվարի 13 (26), 1918, գյուղ Շիրկի (այժմ՝ Վիտեբսկի մարզի Սենենսկի շրջանում)-հոկտեմբերի 4, 1980, Մինսկ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1978

ԽՄԿԿ անդամ 1941-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45) սկզբից ղեկավարեմ է ԲԽՍՀ։ Ռոսոնի շրջանի կոմերիտական ընդհատակյա կազմակերպությունը, եղել է այդ շրջանի պարտիզանական շարժման ղեկավարներից։ 1943-46-ին՝ Բելառուսի ԼԿԵՄ Վիլեյկայի, Մոլոդեչնոյի մարզկոմների առաջին քարտուղար, 1946-54-ին՝ Բելառուսի ԼԿԵՄ ԿԿ քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար։ 1955-59-ին՝ Բելոռուսի կոմկուսի Բրեստի մարզկոմի առաջին քարտուղար, 1959-62-ին՝ Բելոռուսի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1962-65-ին՝ երկրորդ քարտուղար, 1965-ի մարտից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ 19-25 համագումարների պատգամավոր էր, 22 համագումարում ընտրվել էր ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ԽՄԿԿ ԿԿ Հոկտեմբերյան (1963) պլենումում, 23-25 համագումարներում՝ անդամ։ 1966-ի ապրիլից ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու էր։ ԽՍՀՄ 3-5 և 7-10 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Մաշերովը 1966-ից ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ է։ Պարգևատրվել է Լենինի 7 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png