Պյոտր Կլիմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Կլիմուկ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1942(1942-07-10) (81 տարեկան)
ԾննդավայրԿոմարովկա, Բրեստի շրջան, Damačaŭski District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՉեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1964), Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1977) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1983)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Piotr Klimuk Վիքիպահեստում

Պյոտր Իլյիչ Կլիմուկ (ռուս.՝ Пётр Ильич Климук, հուլիսի 10, 1942(1942-07-10), Կոմարովկա, Բրեստի շրջան, Damačaŭski District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1973, 1975), փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Չեռնիգովի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը, 1977 թվականին՝ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1965 թվականին։

1973 թվականի դեկտեմբերի 18-26-ին Վալենտին Լեբեդևի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-13» տիեզերանավով։ 1975 թվականի մայիսի 24-ից մինչև հուլիսի 26-ը Վիտալի Սևաստյանովի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-18» տիեզերանավով, որը 1975 թվականի մայիսի 26-ին կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ 1975 թվականի հուլիսի 26-ին, «Սոյուզ-18» տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։ 1978 թվականի հունիսի 27-ից հուլիսի 5-ը, Լեհաստանի քաղաքացի Միրոսլավ Հերմաշևսկու հետ որպես տիեզերանավի հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-30» տիեզերանավով, որը 1978 թվականի հունիսի 28-ին կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-29» ուղեծրային գիտական համալիրին։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կլիմուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482