Պյոտր Կախովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պյոտր Գրիգորի Կախովսկի (1797- 1826), ռուս հեղափոխական դեկաբրիստ։ Ծնվել է 1797թ. Պրիոբրաժենսկ գյուղում, սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիշերօթիկ դպրոցում։ Սովորում էր ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն և մաթեմատիկա։

Զինվորական ծառայության անցել է 1816թ-ի մարտին։ Վատ "պահվածքի" համար 1816թ-ի դեկտեմբերին կորցնում է կոչումը , ստանում է շարքային զինվորականի կոչում։ Դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ։ Կողմնակից էր Ռուսաստանում հանրապետական կարգին։ Մասնակցել է 1825-ի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը, պահանջել վճռական գործողություններ։ Ապստամբության ժամանակ մահացու վերք է հասցրել Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Միլորադովիչին։

Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png