Պյոտր Լեբեդև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Լեբեդև

Պյոտր Նիկոլաևիչ Լեբեդև (1866-1912), հռչակավոր ռուս ֆիզիկոս։ Նա առաջին անգամ չափեց լույսի ճնշումը պինդ մարմինների և գազերի վրա։ Լեբեդևի այդ աշխատանքները քանակապես հաստատեցին Մաքսվելի լույսի էլեկտրամագնիսական տեսությունը։ Ձգտելով նոր փորձարարական ապացույցներ գտնել լույսի էլեկտրամագնիսական տեսության համար՝ Լեբեդևն ստացավ միլիմետրանոց էլեկտրամագնիսական ալիքներ և հետազոտեց դրանց բոլոր հատկությունները։

Լեբեդևը ստեղծեց ֆիզիկայի առաջին դպրոցը Ռուսաստանում։ Շատ ականավոր գիտնականներ եղել են նրա աշակերտները։ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտը կոչվում է Լեբեդևի անունով։

Աղբյուր[խմբագրել]

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ.,«Լույս»հրատարակչություն