Պլուտոն (ապար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրայի շրջանի վարդագույն ադամելիտի պլուտոն, Յուտա

Պլուտոն, (անգլ.՝ Pluton` ստորերկրյա կրակի թագավորության աստվածը հունական դիցաբանության մեջ), առաջանում է քարոլորտի տարբեր խորության մագմայական օջախներից ներդրված մեծ չափերի ներժայթուքային մագմայի սառեցմամբ։ Մարմնի ձևերը և չափերը պայմանավորված են ներփակող ապարների քիմիական կազմով, ներդրվող մագմայի մածուցիկությամբ, նրանում ցնդող բաղադրիչների առկայությամբ և ուղեկցող երկրադինամիկական շարժընթացներով։

Տարբերում են ներարկված մարմինների բաթոլիթներ, լակոլիթներ, լոպոլիթներ, ֆակոլիթներ, շտոկներ և այլն տիպեր։ Նման տիպի ներժայթուքները բնորոշ են լեռնակազմիչ շրջաններին կամ հասուն կղզաաղեղային համակարգերին։ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում է գտնվում Մեղրու պլուտոնը, որը հատում է պալեոզոյան, վերին կավճի և երրորդական հասակի տարբեր չափի կոտրատված ապարները։ Մեղրու պլուտոնը գրավում է 1000 կմ²-ից ավելի տարածք և տեղադրված է Փամբակ-Զանգեզուրյան գոտում։ Մեղրու պլուտոնի հետ է կապված Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png