Պլեսկավիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլեսկավիցա
սերբ.՝ пљескавица
Պլեսկավիցայի բաղադրիչները
Եվրոպական խոհանոց
Ենթատեսակpatty? և meat product?
Առաջացման երկիր Սերբիա
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, խավարտ, պանիր, կանաչ պղպեղ, համեմունքներ
 Pljeskavica Վիքիպահեստում

Պլեսկավիցա (սերբ.՝ пљескавица), ուտեստ, որը շատ հայտնի է Բալկանյան երկրներում։ Ունի կլոր, հարթ մակերես։ Պլեսկավիցա ուտում են Սերբիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում,Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, հայտնի է նաև Ռումինիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և Բուլղարիայում։ Ավանդական պլեսկավիցան պատրաստվում է խոզի և տավարի մսի խառնուրդից տապակած եղանակով, մատուցվում է խավարտով, հացով և պանիրով։ Պլեսկավիցան լինում է տարբեր տեսակների սովորական, գուռմանային և լցոնած։

Վերջին ժամանակաշրջանում պլեսկավիցան շատ հայտնի է Եվրոպայում, այն պատրաստվում է արագ սննդի համար նախատեսված ռեստորաններում, հատկապես Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում և այն երկրներում, որտեղ շատ են հարավսլացիները։ Պլեսկավիցան մատուցվում է տաք վիճակում, համեմված տարբեր համեմունքներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]