Պլեբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլեյբեյներից)

Պլեբեյներ (լատին․՝ plebei, plebs - հասարակ ժողովուրդ), ազատ բնակչության խավ Հին Հռոմում։ Մինչև մ․. թ․. ա. 3-րդ դարի սկիզբը ներգրավված չէին տոհմական համայնքի մեջ, իրավունք չունեին օգտվելու (ի տարբերություն պատրիկների) համայնական հողերից։

Հռոմեական կայսրությունը կազմված էր երկու հակադիր խավից՝ պատրիկներից և պլեբեյներից։ Պատրիկ նշանակում է հայր ունեցող, այսինքն՝ ազնվական, իսկ պլեբեյ նշանակում է եկվոր։ Պատրիկների և պլեբեյների մեջ խոր անդունդ կար. նրանք իրար հետ ամուսնանալ չէին կարող։ Պատրիկները ծաղրում էին պլեբեյներին, սակայն վերջինիս տնտեսություն էին ապահովում։ Ի վերջո պլեբեյներն ապստամբում են և հեռանում քաղաքից։ Տնտեսությունը կանգ է առնում, և պատրիկները, հասկանալով սխալը, շտկում են այն։

Մասնավոր սեփականության իրավունքով կարող էին տիրել ոչ մեծ հողակտորների։ Երկրագործությունից բացի, զբաղվում էին նաև արհեստներով և առևտրով։ Պլեյբեյների աստիճանական սնանկացման հետևանքով նրանց հողերի քանակը կրճատվել է։

Պլեյբեյների տնտեսական ծանր վիճակը ավելի էր վատթարանում քաղաքական և քաղաքացիական իրավունքներից զուրկ լինելու պատճառով։ Պատրիկների դեմ երկարատև և համառ պայքարից (մ․. թ․. ա․. 5-րդ դարի սկզբից մինչև մ. ․թ․. ա․. 3-րդ դարի սկիզբը) հետո Պլեյբեյները մտել են Հռոմի ժողովրդի կազմի մեջ, նրանց իրավունքները հավասարեցվել են պատրիկների իրավունքներին, վերացվել է պարտային ստրկությունը։

Պլեյբեյների ունևոր մասը պատրիկների վերնախավի հետ կազմել է նոբիւիաեաը։ Մ․. թ․. ա․. 3-2-րդ դարերից «Պլեյբեյներ» անվանել են հասարակ ծագում ունեցող լիիրավ քաղաքացիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 327