Պլաստիֆիկատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլաստիֆիկստորներ, պոլիմերների փափկեցուցիչ, նյութեր, որոնք պոչիմերներին ավելացնելիս մեծացնում են նրանց պլաստիկությունը և առաձգականությունը։ Որպես պլաստիֆիկստորներ օգտագործում են չցնդող, ջրում չլուծվող, քիմիապես իներտ նյութեր, որոնք համատեղելի են պոլիմերի հետ՝ նրանց մեծ քանակներն անգամ պոլիմերի հետ առաջացնում են համասեռ և կայուն համակարգեր։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ օգտագործվող պլաստիֆիկստորներ են օրգնական և անօրգանական թթուների էսթերները՝ երկբուտիլֆտալատ, երկբուտիլսեբացինատ, եռբուտիլֆոսֆատ են, նավթի, քարածխի և փայտանյութի վերամշակման արդյունքները՝ նավթայուղ, կումարոնինդենային խեժեր, բևեկնախեժ են, էպօքսիդացված բուսական ձեթերը։ Որոշ պլաստիֆիկստորներ պոլիմերային նյութը դարձնում են ջերմակայուն, ցրտադիմացկուն, չհրկիզվող, խոնավակայուն, օժտում են այլ արժեքավոր հատկություններով։ Պոլիմերի հետ պլաստիֆիկտորներ խառնում են տարբեր եղանակներով, պոլիմերը մանրում են (դիսպերգում) պլաստիֆիկստորների լուծույթում կամ էմուլսիայում, պլաստիֆիկսորներ ավելացնում են մոնոմերին (նախքան պոլիմերումը կամ պոլիկոնդենսումը), բազմակոմպոնենտ պոլիմերային զանգվածին են։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլաստիֆիկստորների կիրառումը հեշտացնում է պոլիմերի վերամշակումը, լցոնների և այլ հավելանյութերի համասեռ բաշխումը, իջեցնում է զանգվածի ջերմամշակման համար պահանջվող ջերմաստիճանը։ Պլաստիֆիկստորների կիրառումը հատկապես կարևոր է պլաստմասսաների ստացման և վերամշակման դեպքում։ Արտադրվող պլաստիֆիկստորների մոտ 70%-ն օգտագործվում է պոլիվինիլ-քլորիդի վերամշակման համար։ Պաստիֆիկստորներ օգտագործում են նաև ռետինի և ներկերի արտադրության մեջ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 323