Պլանկի ջերմաստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլանկի ջերմաստիճան ջերմաստիճանի չափման միավորը բնական միավորներով, Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է TP։ Ժամանակակից տիեզերագիտական պատկերացումների համաձայն, այն Տիեզերքի ջերմաստիճանն է Մեծ Պայթյունի սկզբնական պահին (Պլանկի ժամանակ

Սահմանումը[խմբագրել]

Պլանկի ջերմաստիճանը սահմանվում է որպես

T_P = \frac{m_P c^2}{k} = \sqrt{\frac{\hbar c^5}{G k^2}} = 1,41679(11)×1032 Կ (այլ կերպ ասած, Պլանկի ջերմաստիճանը 141 նոնիլիոն 679 օկտիլիոն աստիճան է),

որտեղ mPՊլանկի զանգվածն է, c-ն՝ լույսի արագությունը վակուումում,

\hbar-ը՝ Պլանկի հաստատունը,

k-ն՝ Բոլցմանի հաստատունը, G-ն՝ գրավիտացիոն հաստատունը:

Փակագծերի երկու թիվը արտահայտում են Պլանկի ջերմաստիճանի անորոշությունը (ստանդարտ շեղումը)[1]: Այլ ջերմաստիճանային սանդղակներով Պլանկի ջեմրաստիճանը կարելի է արտահայտել, օրինակ, 0 °C = 273.15 K = 1.9279 անգամ 10−30TP։

Նշանակությունը[խմբագրել]

Պլանկի ջերմաստիճանը այն միավորներից է, որոնք ներկայացնում են հիմնարար սահմանները քվանտային մեխանիկայում: Ժամանակակից տեսական ֆիզիկան ի վիճակի չէ նկարագրել ավելի բարձր ջերմաստիճան ունեցող որևէ մարմին, քանի դեռ կատարելապես մշակված չէ քվանտային գրավիտացիայի տեսությունը[2]: Պլանկի ջերմաստիճանից բարձր ջերմաստիճաններում մասնիկների էներգիան այնքան մեծ է դառնում, որ ձգողականության ուժերը նրանց միջև համեմատելի են դառնում մյուս հիմնարար փոխազդեցությունների հետ։

Տե՛ս նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. «CODATA Value: Planck temperature»։ The NIST Reference on Constants, Units, and Uncertainty։ NIST։ http://physics.nist.gov/cgi-bin/cuu/Value?plktmp։ Վերցված է 2011-10-12։ 
  2. Nova: Absolute Hot

Արտաքին հղումներ[խմբագրել]