Պլազմային այրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլազմային այրիչ, ձեռքի աղեղային պլազմարոն, որը ծառայում է երեսապատման, կտրման, եռակցման, մակահալման և պլազմային մշակման այլ պրոցեսների համար։

Ըստ գործողության սկզբունքի տարբերում են պլազմային աղեղով և պլազմային շիթով աշխատող պլազմային այրիչներ։ Մեքենայացված մշակման դեպքում պլազմային այրիչը ամրացվում է հատուկ տեղակայանքի վրա։ Պլազմային այրիչի հզորությունը հասնում է 100 կվ։

Որպես պլազմագոյացնող գազեր են ծառայում Ar, He, N2, NH3, օդը և դրանց խառնուրդները։ Աշխատանքի սկզբում աղեղային պարպում առաջացնելու համար անհրաժեշտ է փակել բացակը պլազմային այրիչի անոդի և կաթոդի միջև (պլազմային շիթ) կամ կաթոդի և մշակվող մետաղի միջև (պլազմային աղեղ), կամ էլ պարպում առաջացնել որևէ այլ ձևով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Николаев Г. А. Сварка в машиностроении։ Справочник в 4-х т. - М.։ Машиностроение, 1978 (1-4 т).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 313