Պիտեր դե Հոոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոոխ (de Hooch, de Hoogh) Պիտեր դե (1629-1685), հոլանդացի նկարիչ։

Մոտ 1646-1649 թվականներին սովորել է Հառլեմում։ 1654 թվականից աշխատել է Դելֆտում, 1660-ական թվականներին՝ Ամստերդամում։ Կրել է Ֆրանս Հալսի, Յան Վերմեերի, Կարել Ֆաբրիցիուսի ազդեցությունը։ Պատկերել է բյուրգերական կենցաղը, շեշտել ընտանեկան միջավայրի բանաստեղծականությունը («Բակ», 1658, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Տիրուհին և աղախինը», Էրմիտաժ, Լենինգրադ, «Մայրը օրորոցի մոտ», Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, երկուսն էլ՝ մոտ 1660)։ Հասուն շրջանի նկարների գունապատկերում իշխում են մաքուր գունաբծերով հարուստ, տաք, ոսկեգույն երանգները։ Ուշ շրջանի գործերում Հոոխը ձգտել է արտաքուստ տպավորիչ կերպարների ստեղծման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png