Պիտեր Օ'Թուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Օ'Թուլ
Peter O'Toole -- LOA trailer.jpg
Պ. Օ'Թուլը «Լոուրենս Արաբացի» ֆիլմում
ԱԱՀ՝ Պիտեր Օ'Թուլ
Ծննդյան օր՝ օգոստոսի 2, 1932 (1932-08-02) (80 տարեկան)
Ծննդավայր՝ Իռլանդիա, Կոննեմարա
Քաղաքացիություն՝ Մեծ Բրիտանիա
Աշխատանք՝ 1954-ից մինչ օրս
Ամուսին՝ Սիան Ֆիլիպս
Երեխաներ՝ Քեյթ Օ'Թուլ

Պատրիսիա Օ'Թուլ
Լորկան Օ'Թուլ

Կայք՝ IMDb-ում էջ

Պիտեր Օ'Թուլ (լրիվ անունը` Պիտեր Շեյմաս Լորկան Օ'Թուլ, անգլ.՝ Peter Seamus Lorcan O'Toole, օգոստոսի 2 1932), բրիտանացի դերասան, խաղացել է մեծ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում.

8 անգամ ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, սակայն այդպես էլ չի ստացել այդ անվանակարգում Օսկար և միայն 2003 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրման համար:

Առավել հայտնի է Լոուրենս Արաբացի և Ինչպես գողանալ միլիոն ֆիլմերից:

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է 1932 թվականին Իռլանդիայի Կոննեմերա քաղաքում: Սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում: Իր կարիերայի սկզբնական շրջանում 1970 ական թթ. տառապել է ալկոհոլիզմով և մահվանից խուսափել է միայն ստամոքսի վիրահատությունից հետո:

Կարիերան [խմբագրել]

Ֆիլմերում կարիերան սկսել է 1960 ական թթ., երբ կապուտաչյա երիտասարդը ձեռք բերեց ռոմանտիկ հերոսի կոչում: Համաշխարհային ճանաչում նրան բերեց Լոուրենս Արաբացու դերը ռեժիսոր Դևիդ Լինի 1962 թվականին նկարահանած համանուն ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում ստանալով, ստանալով 7 Օսկար:

Կինոյից բացի մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի շատ թատրոններում:

Կինոյում խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են:

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Պիտեր Օ'Թուլի 2 դրական հերոս`

  1. գնդապետ Լոուրենս, «Լոուրենս Արաբացի» - 10-րդ տեղ
  2. Արթուր Չիպպինգ, «Հաջողություն միստր, Չիպս» - 41-րդտեղ