Պիտեր Կրաուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Կրաուչ
անգլ.՝ Peter Crouch
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1981(1981-01-30)[1][2][3] (43 տարեկան)
ԾննդավայրՄաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունDrayton Manor High School?
Մասնագիտությունֆուտբոլիստ և պոդքաստեր
ԱմուսինAbbey Clancy?
 Peter Crouch Վիքիպահեստում

Պիտեր Կրաուչ, (անգլ.՝ Peter James Crouch, հունվարի 30, 1981(1981-01-30)[1][2][3], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել անգլիական «Լիվերպուլ», «Տոտենհեմ Հոթսպուր», «Սթոք Սիթի» և այլ թիմերում։ Հասակը՝ 201 սմ (Պրեմիեր լիգայում և Անգլիայի ազգային հավաքականում հանդես եկած ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկն է համարվում[6])։ 2005-ից 2010 թվականների միջակայքում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել 22 գոլ, ընդ որում՝ այդ ընթացքում մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի երկու խաղարկության[7]։ Անգլիական Պրեմիեր Լիգայի շուրջ երեք տասնյակ լավագույն խաղացողներից մեկն է, ում հաջողվել է առաջնության խաղերում խփել 100 և ավելի գոլ[8], ընդ որում՝ գլխով ամենաշատ գոլեր (47 գոլ) խփած ֆուտբոլիստն է համարվում[9][10]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորվիչ Սիթի»-ի կազմում

  • Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի չեմպիոն - 2003–04 տարեշրջան

«Լիվերպուլ»-ի կազմում

  • Ֆուտբոլի ասոցիացիայի գավաթակիր - 2005–06
  • Ֆուտբոլի ասոցիացիայի «Համայնքային վահան» (FA Community Shield) մրցաշարի հաղթող - 2006
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից - 2006–07
  • ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման մասնակից - 2005[11]

Անհատական

  • «Քուինս Փարք Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբի 2000–01 տարեշրջանի լավագույն խաղացող[12]
  • «Փորթսմութ» ֆուտբոլային ակումբի 2001–02 տարեշրջանի լավագույն խաղացող[13]
  • «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի 2011–12 տարեշրջանի լավագույն խաղացող
  • «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի 2011–12 տարեշրջանի լավագույն գոլի հեղինակ

Մասնակցել է Անգլիայի առաջնությունների 500-ից ավելի հանդիպումների, խփել 130-ից ավելի գոլ։ Եվրոգավաթների խաղարկություններում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 53 հանդիպում, 24 գոլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.co.uk/peter-crouch/leistungsdaten/spieler/4072
  5. Companies House — 1988.
  6. «Питер Крауч и еще 9 самых высоких футболистов в мире». Советский. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Ronay, Barnay (2009 թ․ օգոստոսի 1). «Are we addicted to Peter Crouch?». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Робот-гигант. Как Питер Крауч вошел в элитный клуб бомбардиров
  9. «Peter Crouch: Stoke striker holds Premier League record for most headers». BBC Sport. 2017 թ․ հոկտեմբերի 9.
  10. Спирин, Дмитрий (2015 թ․ մայիսի 24). «Крауч стал рекордсменом АПЛ по голам, забитым головой». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Sao Paulo 1–0 Liverpool». BBC Sport. 2005 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. Wallace, Sam (2019 թ․ հուլիսի 12). «Meet the real Peter Crouch: The 'goalscorer in a targetman's body' who ran Dirk Kuyt over in a go-kart». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  13. «History: Player of the Season». Portsmouth F.C. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]