Պիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոն
Ենթադասմեզոններ[1] և pseudoscalar meson?
Տեսակներատոմային մասնիկ
Կազմություն՝ ,
՝ , կամ , կամ ,
՝
ՎիճակագրությունԲոզոնային
Հիմնարար փոխազդեցություններԹույլ փոխազդեցություն, Ձգողականություն, Ուժեղ փոխազդեցություն
Նշանակումըπ+, π-, π0
ՏեսությունՀիդեկի Յուկավա (1935)
ՀայտնագործումՍեզար Լատե, Ջուզեպե Օկիալինի (1947), Սեսիլ Փոուել
Տեսակների քանակ3
Զանգվածπ+` 139,57018(35) ՄէՎ/c2
π0` 134,9766(6) ՄէՎ/c2
Էլեկտրական լիցքπ+` +1 e, π-` -1 e, π0` 0 e
Սպին0
Զույգություն-1
Իզոսպինի z-բաղադրիչ1
Իզոսպինի քվանտային թիվ1
 Pions Վիքիպահեստում

Պիոններ, -մեզոններ, պի-մեզոններ, երեք անկայուն տարրական մասնիկներից կազմված խումբ, այդ մասնիկներից երկուսը ( և ) լիցքավորված են, իսկ երրորդը () չեզոք է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոնները միջուկային ուժերի դաշտի քվանտներ են և իրականացնում են, մասնավորապես, նուկլոնների կապը ատոմային միջուկում։ և մեզոնները կազմում են մասնիկ-հակամասնիկ զույգ միմյանց նկատմամբ, այդ պատճառով դրանց կյանքի տևողությունները () և զանգվածները () միևնույնն են․

վրկ,
ՄԷվ/

(-ն էլեկտրոնի զանգվածն է, -ն՝ լույսի արագությունը-ն նույնական է իր հակամասնիկին, այսինքն՝ բացարձակ չեզոք մասնիկ է․

վրկ,
ՄԷվ/:

Պիոնների սպինը զրո է, իզոտոպ սպինը՝ մեկ (կազմում են իզոտոպ տրիպլետ)։ Պիոնների բարիոնային լիցքը և տարօրինակությունը հավասաար են զրոյի։

Պիոնների հայտնագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ փոխազդեցությունների կարճահեռ բնույթն ու մեծ ուժը բացատրելու համար Հիդեկի Յուկավան 1935 թվականին կանխագուշակեց պիոնների գոյությունը, որոնք, ըստ նրա ենթադրության, էլեկտրոններից մոտավորապես 200-300 անգամ ծանր պետք է լինեին։ 1936 թվականին տիեզերական ճառագայթներում հայտնաբերվեց այդպիսի զանգվածով մի մասնիկ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դրան հատուկ չէ սպասվող ուժեղ փոխազդեցությունը, և այն կոչվեց մյուսն։ 1947-ին Ս․ Պաուելը և ուրիշներ ֆոտոմիջուկային էմուլսիաների մեթոդով տիեզերական ճառագայթներն ուսումնասիրելիս հայտնաբերեցին լիցքավորված պիոններ, գրանցելով դրանց հետևյալ տրոհումը․

(-ն մյուոնային նեյտրինոն է)։

Չեզոք -մեզոնները փորձով հայտնաբերվել են միայն 1950 թվականին։

Մասնակցությունը հիմնարար փոխազդեցություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոնները մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն։

Պիոնների գրավիտացիոն փոխազդեցությունն աննշան է և չի ուսումնասիրված։

Պիոնների համար ամենաբնորոշը ուժեղ փոխազդեցությունն է։ Լինելով ուժեղ փոխազդող մասնիկներից՝ հադրոններից թեթևագույնը, պիոններն էական դեր են կատարում միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում։ Դրանք առատորեն ծնվում են արագացուցիչներում ստացվող կամ տիեզերական ճառագայթներում գոյություն ունեցող բարձր էներգիայի մասնիկների բախումների ժամանակ (լաբորատորիաներում կամ մթնոլորտում)։ Ուժեղ փոխազդեցության պրոցեսներից են պիոնների ցրումը նուկլոններից, հականուկլոնների և նուկլոնների անիհիլացումը՝ պիոնների առաջացումով, տարօրինակ մասնիկների ծնումը պիոններից և այլն։

Թույլ փոխազդեցությամբ են պայմանավորված լիցքավորված պիոնների բոլոր տրոհումները, ինչպես նաև դրանց առաջացումը ավելի ծանր մասնիկների, օրինակ, -մեզոնի տրոհման ժամանակ՝

։

էլեկտրամագնիսական փոխազդեցության օրինակ է չեզոք պիոնի հիմնական տրոհումը երկու -քվանտի՝

։

Պիոնների դերը միջուկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոնները, չնայած կյանքի կարճ տևողությանը, էլեկտրոնների նման կարող են պտտվել միջուկների շուրջը և կազմել մեզոատոմներ։ Ըստ արդի տեսության, պիոնները կազմված են ավելի տարրական մասնիկներից՝ մի քվարկից և մի հակաքվարկից։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոնի փոխազդեցության երևույթները կարևոր նշանակություն ունեն միկրոաշխարհի տարբեր պրոցեսների ուսումնասիրման համար։ Հատուկ արագացուցիչներից՝ «մեզոնային ֆաբրիկաներից» ստացվող պիոնների փնջերը կիրառվում են ճառագայթային թերապիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Պիոններ» հոդվածից (հ․ 9, էջ 301 )։