Պինա
| Պինա Pina |
|
Պարի՛ր, պարի՛ր, թե չէ մենք կորած ենք |
|
| Ժանր | վավերագրական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2011 |
| Ռեժիսոր | Վիմ Վենդերս |
| Պրոդյուսեր | Ջան-Պիեռո Ռինգել Վիմ Վենդերս |
| Սցենարիստ(ներ) | Վիմ Վենդերս |
| Օպերատոր | Էլեն Լուվար Յորգ Վիդմեր |
| Երաժշտություն | Թոմ Հանրայխ |
| Ընկերություն | Neue Road Movies |
| Տևողություն | 106 րոպե |
| Բյուջե | €3,238,460 |
| Շահույթ | $12 548 176 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 1440266 |
| Կայք | Pina գերմ.՝ |
Բովանդակություն |
Ֆիլմի մասին[խմբագրել]
Պինա Բաուշին նվիրված այս եռաչափ ֆիլմը նրա «Վուփերթալ» պարային թատրոնի մասնակցությամբ ներկայացնում է 2009-ի ամռանը վախճանված գերմանացի մեծ պարուսույցի արբեցնող ու անզուգական արվեստը: Լեգենդար պարախմբին բեմի վրա նոր չափման մեջ բացահայտելու ուղևորություն առաջարկելով հանդիսատեսին` հեղինակներն ուղեկցում են պարողներին թատրոնից դուրս` քաղաք և Վուփերթալի շրջակա արդյունաբերական միջավայր, որն ավելի քան 35 տարի եղել է Պինա Բաուշի ստեղծագործական կյանքի օրրանն ու կենտրոնը: Վիմ Վենդերսն առաջին անգամ Պինա Բաուշի բեմադրությունը` ««Մյուլեր» սրճարանը», տեսել է 1985-ին և միանգամից շանթահարվել: Նրանց առաջին հանդիպումը շուտով վերաճել է երկարատև բարեկամության, որը, ի վերջո, հանգել է ընդհանուր կինոնախագծի մտահղացման:
Նկարահանող և դերասանական անձնակազմ[խմբագրել]
- ռեժիսոր - Վիմ Վենդերս
- սցենարիստ - Վիմ Վենդերս
- պրոդյուսերներ - Ջան-Պիեռո Ռինգել և Վիմ Վենդերս
- օպերատոր - Էլեն Լուվար և Յորգ Վիդմեր
- մոնտաժ - Տոնի Ֆռոշհամեր
- երաժշտությունը - Թոմ Հանրայխ
- դեկորացիաները - Պետեր Պաբստ
- դերերում - Պինա Բաուշի «Վուփերթալ» թատրոնի պարախումբ
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Տեխնիկական և այլ տվյալներ[խմբագրել]
- Երկիրը Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություններ
- Լեզուն Գերմաներեն, Ֆրանսերեն, Անգլերեն, Իսպաներեն, Խորվաթերեն, Իտալերեն, Պորտուգալերեն, Ռուսերեն, Կորեերեն
- Պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 13-ին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ:
Այլ երկրներում այն կայացել է
-
- Հայաստանում - 16 հուլիս 2011
- Ֆինլանդիայում - 6 ապրիլ 2011
- Պորտուգալիայում - 12 մայիս 2011
- Հոլանդիայում - 7 հուլին 2011
- Վրաստանյում - 4 օգոստոս 2011
- Իսպանիայում - 30 սեպտեմբեր 2011
- Ճապոնիայում - 25 փետրվար 2012
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 106 րոպե
- Ձայնը - Dolby Digital
- Տեսախցիկը - Sony CineAlta HDC-1500, Sony HDCP1, Sony PMW-EX3
- Օպտիկան - Zeiss DigiPrime Lenses
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 : 1
- Ֆիլմը նկարվել է թվային կրիչի վրա HDCAM SR (1080p/24) (dual-strip 3-D)
- Տպվել է 35ժապավենի վրա, որի երկարությունը՝ 2941 մետր և D-Cinema
Ֆիլմի անունը այլ լեզուներով[խմբագրել]
- Գերմաներեն - Pina - ein Tanzfilm in 3D
- Հայերեն - Պինա
- Ռուսերեն - Пина
- Լեհերեն - Pina
- Հունարեն - Pina Bausch
- Անգլերեն - Pina
- Միջազգային անունը - Pina