Պիհռոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիհռոն Էլիդացի (հին հունարեն՝ Πύρρων, շուրջ մ.թ.ա. 360մ.թ.ա. 270թթ.) — հին հույն փիլիսոփա, կասկածամտական (սկեպտիկական) ուղղության հիմնադիր: Եղել է այն գիտնականների թվում, որոնք մասնակցել են Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական արշավանքին, որի ընթացքում ծանոթացել է հնդիկ հիմոսոֆիստների և պարսիկ մոգերի ուսմունքին: Պիհռոնը որևէ գրավոր աշխատություն չի թողել, նրա մտքերը հավաքել և թղթին է հանձնել նրա աշակերտ Տիմոն Փլիունտացին: Ուսուցանում էր, որ մարդը ոչինչ չի կարող ասել իրերի վերաբերյալ, նա նույնիսկ չի կարող գիտենալ` գոյություն ունե՞ն դրանք, թե չունեն: Պիհռոնի իդեալը ատարաքսիան է` անտարբերությունը ամեն ինչ հանդեպ, կատարյալ անդորրը, ազատությունը մտածելուց, դատելուց և տարակուսելուց: Պիհռոնի հայացքներին առարկել է հայ միջնադարյան փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Փիլիսոփայության սահմանումները» երկում (Դավիթ Անհաղթի երկի ամբողջական անվանումն է Եռամեծ և անհաղթ Դավթի փիլիսոփայութայն սահմանումները և բաժանումները` ուղղված Պիհռոն Իմաստակի չորս դրույթների դեմ) [1]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 35:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով