Պիեր Աբելյար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեր Աբելյար կամ պարզապես Աբելյար (ֆր.՝ Pierre Abailard/Abélard, լատ.՝ Petrus Abaelardus; 1079, Լե Պալե, Նանտ — 1142թ. ապրիլի 21, Սեն Մարսել աբբայություն, Շալոն-սյուր-Սոն, Բուրգունդիա), ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան և բանաստեղծ: Նրա աստվածաբանական հայացքները դատապարտվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես հերետիկոսություն:
Գրականության պատմության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Աբելյարի և Էլոիզի ողբերգական սիրո պատմությունը, որը Աբելյարը նկարագրել է «Իմ աղետալի կյանքի պատմությունը» (Historia Calamitatum) ինքնակենսագրական բնույթի երկում: Այն արտացոլված է նաև նրանց միջև նամակագրության մեջ: