Պերսեփոնեի առևանգումը (Բեռնինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսեփոնեի առևանգումը
Ratto di Proserpina
RapeOfProserpina.jpg
Ջովաննի Լորենցո Բեռնինի, 1621—1622
մարմար
295սմ
Հռոմ
Բորգեզե պատկերասրահ

Պերսեփոնեի առևանգումը, բարոկկո դարաշրջանի իտալացի հռչակավոր քանդակագործ և ճարտարապետ Ջովաննի Լորենցո Բեռնինիի 1621 - 1622 թվականներին ստեղծած արձանախումբն է։ Ստեղծման ժամանակ հեղինակը 23 տարեկան էր։ Արձանը գտնվում է Բորգեզե պատկերասրահում։

Հատված քանդակից

Սյուժեն[խմբագրել]

Սյուժեն վերցված է Հին հունական դիցաբանությունից։ Պատկերված է այն պահը, երբ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։