Պերճ Թյուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերճ Թյուրաբյան
Ի ծնե անունՊերճ Թյուրաբյան
Ծնվել էփետրվարի 7, 1950 (74 տարեկան)
Եգիպտոս
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր
թարգմանիչ
գրադարանագետ
երաժիշտ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Կայքbergeturabian.com

Պերճ Թյուրաբյան (փետրվարի 7, 1950(1950-02-07), Եգիպտոս), բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում 1950 թվականին։ Սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ներգաղթել է Հայաստան[1]։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնում։ ԵՊՀ-ում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ 1960-ական թվականներին Թյուրաբյանը Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից էր։ 1987 թվականին աշխատել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, որտեղ շարունակել է ուսումը և ստացել է գրադարանագիտության մագիստրոսի կոչում։ Այնուհետև աշխատանքի է անցել Նյու Յորքի Հանրային գրադարանում։

Հեղինակային համերգներ է ունեցել Երևանում, Միացյալ Նահանգների, Կանադայի մի շարք քաղաքներում և Փարիզում։

Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շառլ Ազնավուրի երգերը[2]։ 2010 թվականին Երևանում լույս է տեսել «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որի մեջ ընդգրկված են Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները[3]։ Թարգմանել ու կատարել է հայտնի ֆրանսիացի շանսոնյեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի ու Շառլ Ազնավուրի երգերը։

Գիրք-ձայնապնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչ որ տեղ և մի օր» (իր խոսքերով և երաժշտությամբ)
  • «Չարենցը երգերում»
  • «Հայերեն» (արևմտահայ և արևելահայ)
  • «Անունդ» (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով)
  • «Թռչնահոգի» (պոլսահայ բանաստեղծներ՝ Զարեհ Խրախունու և Զահրատի խոսքերով)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ազնավուր Շառլ։ Դարի երգիչը․- Երևան։ Արեգ, 2018․- 216 էջ։
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]