Պերիպտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման տաճար 16 մ.թ.ա.

Պերիպտեր, ճիշտը՝ պերիպտերոս ( հուն․՝ περίπτερος — սյուներով շրջափակված, պերի․․․ և հուն․՝ πτερόυ— կողմից սյունաշարով), հին հունական տաճարի տիպ։ Պերիպտերը ուղղանկյուն հատակագծով, չորս կողմից սյունաշարով շրջափակված կառույց է։ Ներսում պերիպտերը բաղկացած էր պրոնաոսից (մուտքի մասը), նաոսից՝ լատիներեն ցելլայից (գլխավոր սենյակը, որտեղ դրված էր պաշտամունքային արձանը) և օպիսթոդոմոսից (նաոսի ետևի սենյակը)։ Պերիպտերը կազմավորվել է մ․ թ․ ա․ 7-րդ դ. և լայն տարածում գտել արխայիկ (օրինակ, Դեմետրայի տաճարը Պոսեյդոնիայում, մ․ թ․ ա․ 6-րդ դ. կես) և դասական (օր․, Պարթենոնը) դարաշրջաններում։ Պերիպտեր է Գառնիի հեթանոսական տաճարը (1-ին դար

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։