Պերես Գալդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պերես Գալդռսից)
Picto infobox auteur.png
Բենիտո Պերես Գալդոս
Benito Pérez Galdós

Benito perez galdos y perro las palmas 1890.jpg
Պերես Գալդոսը շան հետ

Ի ծնե անուն Benito Pérez Galdós
Ծնվել է մայիսի 101843
Ծննդավայր Իսպանիա Իսպանիա Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա
Վախճանվել է հունվարի 4, 1920 (76 տարեկանում)
Վախճանի վայր Իսպանիա Իսպանիա Մադրիդ
Մասնագիտություն գրող, դրամատուրգ, հեղինակ, քաղաքական գործիչ և վիպագիր
Լեզու Իսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ստեղծագործական շրջան 1870—1920

Պերես Գալդոս (1843-1920), իսպանացի գրող, ծնվել է 1843 թվականի մայիսի 10-ին, մահացել՝ 1920 թվականի հունվարի 4-ին, Մադրիդում

Իսպանական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Թագավորական ակադեմիայի անդամ (1897)։ Ընտրվել է կորտեսների դեպուտատ (1886-90, 1907)։ Մոտ 80 վեպերի, ինչպես նաև շատ դրա մաների և պատմվածքների հեղինակ է։ «Ոսկյա շատրվան» (1870), «Կտրիճը» (1871) վեպերում պատմել է 19-րդ դարի իսպանական առաջին հեղափոխությունների մասին։ 1873-1912 թվականին գրված վեպերն ամփոփված են «Ազգային դրվագներ» (հ․ 1-46) հերոսապատումում և նվիրված են Իսպանիայի պատմությանը՝ Տրաֆալգարի ճակատամարտից (1805) մինչև (1868-74) հեղափոխության պարտությունը։ «Դոնյա Պեր-ֆեկտա» (1876) և այլ վեպերի հիմքում ընկած է կալվածատիրական-կղերական հետադիմության քննադատությունը, միջնադարյան բարքերը, կաթոլիկական ֆանատիզմը։ «Ժամանակակից իսպանական վեպեր»-ի (հ․ 1-25, 1881 - 1915) շարքին բնորոշ են հակաբուրժուական մոտիվներ։ «Մարիանելա» (1878) վեպում առաջին անգամ իսպպանական գրականության մեջ արտացոլված է բանվորների կյանքն ու կենցաղը։ Պերես Գալդռսը սկզբնավորել է իսպանական սոցիալական դրաման («Էլեկտրա», 1901)։ Նրա ոճի առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը, հրապարակախոսական սրությունը։ Նշանակալի ազդեցություն է թողել իսպանական ռեալիստական վեպի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png