Պերգոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերգոլա (այլ կիրառումներ)
Պերգոլա Վրոցլավ այգում

Պերգոլա (իտալ.՝ pergola), բուսական, կանաչապատ զրուցարան կամ թեթև սյուներով, ճաղակամարներով պատատաճաղ միջանցք։ Ծառայում է որպես հովանոց՝ շոգից պատսպարվելու համար։ Պերգոլաները XVI դարի ստվերազուրկ դարավանդային պարտեզներում և XVII - XVIII դդ․ կանոնավոր պուրակներում ուղիղ պատ-ծառաշարքի տեսքով խուզված տնկարկների ֆոնին եղել են ծավալային շերտեր։ Նաև կիրառվում են ժամանակակից պուրակներում։ Մասնավորապես պերգոլաի դեր են կատարում նաև խաղողի թառմաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերգոլա» հոդվածին։